Արագյուղում Ford–ը բախվել գազատար խողովակին, ապա հայտնվել բնակչի այգում. կա տուժած

Վթարը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի կենտրոնական հատվածում. մեքենան գազատարին բախվելուց առաջ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երեկ՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Քրիստ Մարաբյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ գյուղի կենտրոնական հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ապա հայտնվել բնակչի այգում՝ բախվելով ծառին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Ք. Մարաբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է«Աբովյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 
Սյունիքում ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 7 վիրավոր, նրանցից մեկն անչափահաս է