Ռազմական տեխնիկայի արտադրողները համաժողովին ներկայացնելու են բերել սպառազինության ավելի քան 28 հազար ցուցանմուշ, այդ թվում հեռանկարային նմուշներ։
17 օգոստոսի 2021, 21:42
Առաջին անգամ ցուցադրվեց զրահապատ ինժեներական մեքենան։ Այն խելացի է, ամբողջությամբ ավտոմատացված, իր մեջ նորագույն տեխնիկական լուծումներ է ներառում։ Զրահապատ ինժեներական մեքենան համալրված է նաև անօդաչուով, որը թույլ կտա ավելի արագ և արդյունավետ հայտնաբերել զինամթերքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կալաշնիկով» կոնցեռնը առաջին անգամ ցուցադրեց օդաչուների համար նախատեսված և «Витязь-СН»–ի հենքով ստեղծված ППК-20 գնդացիր- ատրճանակի փորձնական նմուշը։ Արտադրողներն էապես փոքրացրել են զենքի չափերը, բարձրացրել հուսալիությունը, ու նորությունը համալրել խլացուցիչով։ Ծալված վիճակում ППК-20–ը հեշտությամբ տեղավորվում է ինքնաթիռների և ուղղաթիռների անձնակազմների վթարային պահուստատուփում։
«Կալաշնիկովի» մեկ այլ սպասվող արտադրությունը հատուկջոկատայինների համար ստեղծված АК-12 СП ինքնաձիգն է։ Այն տարբերվում է կառավարվող նոր երկարավուն կոթով և բուն ատրճանակի կոթով, ինչպես նաև ունի կրակի երկկողմանի ապահովիչ, ինչը զենքն ավելի հարմար է դարձնում թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով օգտագործելու համար։
Ցուցահանդեսին կարելի էր տեսնել նաև «Ռազմարդյունաբերական ընկերության» կողմից ստեղծած նոր թեթև «Соболь NN»–երը։ Այն ներկայացրել են երկու մոդիֆիկացիաներով` հեռակառավարվող սպառազինության համալիրով պիկապ և հրամանատարաշտաբային մեքենա։
Բացի այդ, համաժողովի ընթացքում առաջին անգամ ռոբոտատեխնիկայի փառատոն անցկացրին։ Այցելուներին մարդանման ռոբոտ են ներկայացրել, որն ապագայում կկարողանա աշխատել սահմանային հսկիչ անցակետում։ Robo-c–ի անդրոիդի համար ձանձրալի և մոնոտոն գործողությունները, օրինակ, անցագրերի տրամադրումը, խորհրդատվությունն ու վարչարարությունը խնդիր չեն։ Այն կարողանում է շփվել մարդկանց հետ, պատասխանել հարցերին, սքանավորել փաստաթղթերը, ինչպես նաև ինտեգրվել կողմնակի համակարգերի և սերվիսների հետ։
Եվ մի շարք այլ բաներ իհարկե։ Դա արժե տեսնել։