Շորժայում «Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշար կանցկացվի

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչպես է ծնվել հեծանվավազքի մրցաշար անցկացնելու միտքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզու հատվածում սեպտեմբերի 19-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։ Կառավարության որոշմամբ այսօր 25.7 մլն դրամ հատկացվեց մրցաշարի իրականացման համար։
Երկրպագուի պատճառով զանգվածային վթար է տեղի ունեցել հեծանվային մրցաշարի ժամանակ. ֆոտոշարք
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ մրցաշարի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը:
«Մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով` կանանց և տղամարդկանց ներգրավվմամբ»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` 1-20-րդ տեղը զբաղեցրածներին տրամադրվող դրամական մրցանակների ֆոնդը կկազմի 14.9 մլն դրամ։ Այն նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։
Դումանյանի խոսքով` առաջին տեղը գրաված հեծանվորդը կստանա 1 մլն դրամ, 2-րդ տեղը` 600 000 դրամ, իսկ երրորդ տեղը` 400 000 դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արագածավանում հեծանվորդների խմբի են հանդիպել, և հենց այդ ժամանակ էլ առաջացել է մրցաշար անցկացնելու միտքը։ Նրա խոսքով` 4 մրցաշար կանցկացվի յուրաքանչյուր տարի` հեծանվանվավազք, վազք, թենիս և լող։
Երևանի Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաներից ու հեծանիվներից