Քաբուլում պայթյունների հետևանքով ավելի քան 1300 մարդ է տուժել, կա 60 զոհ․ ԶԼՄ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրամայել է հարվածել գրոհայինների առաջնորդներին ու օբյեկտներին, որոնք, նախնական տվյալներով, մասնակից են Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյուններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Ավելի քան 1300 մարդ տուժել է Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարության իր աղբյուրին։
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ահաբեկչությունների հետևանքով վիրավորվածները 1338-ն են, 60 մարդ զոհվել է:
Ադրբեջանցի խաղաղապահները հեռացել են Աֆղանստանից
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 26–ին երկու պայթյուն է որոտացել Քաբուլի օդանավակայանի մոտ, որոնցից մեկը՝ Baron հյուրանոցի մոտակայքում, որտեղ, ըստ ԶԼՄ-ների, հավաքվում էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի քաղաքացիները: Առաջինը կազմակերպել է մահապարտ-ահաբեկիչը, մյուս պայթուցիկը գործել է մեքենայում։
Լրատվամիջոցները, վկայակոչելով «Իսլամական պետության» հայտարարությունը, հայտնել են, որ այդ խմբավորումը ստանձնել է օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը։ Վաշինգտոնում կարծում են, որ հարձակումներին մասնակից է ԻՊ-ի մեջ մտնող «Վիլայաթ Խորասան»։
Ավելի ուշ Քաբուլում ևս մի քանի պայթյուն է որոտացել։ Ամերիկացի զինվորականները ասել են, որ դրանք վերահսկելի են եղել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է հարվածներ հասցնել «Վիլայաթ Խորասանի» առաջնորդներին ու օբյեկտներին: Նա վստահեցրել է, որ մեղավորներին կգտնեն և կպատժեն։
Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումն ԱՄՆ-ն կավարտի 36 ժամում
* ԻՊ-ն ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: