Հայտնի է, թե ովքեր են «Ալաշկերտի» մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի խմբում

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումները կմեկնարկեն սեպտեմբերի 16-ին, իսկ մրցաշարը կավարտվի 2021 թ․-ի դեկտեմբերի 9-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ստամբուլում այսօր կայացել է Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, հայտնում է armsport-ը։
«Ալաշկերտ» - «Ռեյնջերս». հայ-շոտլանդական «ֆուտբոլամարտի» ամենավառ կադրերը
Հայկական «Ալաշկերտն», ի դեպ, առաջինն է մեր ակումբներից, որը հասել է Եվրոգավաթների խմբային փուլին՝ հայտնվել է A խմբում։ Մեր ֆուտբոլիստների մրցակիցները կլինեն ֆինլանդական ՀԻԿ-ը, իսրայելական «Մաքաբին»՝ Թել-Ավիվից, և ավստրիական «ԼԱՍԿ»-ը՝ Լինցից։
Ինչ վերաբերում է «Ռոմային», որի կազմում խաղում է Հենրիխ Մխիթարյանը, այն С խմբում է և կխաղա ուկրաինական «Զարյա»-ի, բուլղարական ԲԿՄԱ-ի և նորվեգական «Բուդե-Գլիմտ» ակումբի հետ։
Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին, սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 21-ին, նոյեմբերի 4-ին, նոյեմբերի 25-ին և դեկտեմբերի 9-ին:
Նշենք, որ Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ-ի պատասխան խաղում «Ալաշկերտը» օգոստոսի 26–ին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը շոտլանդական «Ռեյնջերսի» հետ, ու քանի որ Շոտլանդիայում կայացած առաջին հանդիպմանը պարտվել էր 0:1 հաշվով՝ դուրս մնաց հետագա պայքարից։
«Ալաշկերտի» ու «Ռենջերսի» երկրպագուները մարզադաշտում շշեր են նետել միմյանց վրա. տեսանյութ
Անկախ «Ալաշկերտ» - «Ռեյնջերս» դիմակայության վերջնական արդյունքից, Հայաստանի գործող չեմպիոնը ապահովել էր իր տեղը ՈւԵՖԱ-ի հովանո ներքո անցկացվող եվրոգավաթներից մեկի՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում։ Բայց Եվրոպայի լիգայի խմբային փուլը ավելի բարձր կարգի է գնահատվում։