Հայկական զենքը մի օր կփոխարինի ներկրվողին. Խաչատուրյանը` ռազմարդյունաբերության մասին

Նախարարի խոսքով` մի շարք մասնավոր հայկական ընկերություններ զբաղվում են զենքերի արտադրությամբ, և կառավարությունը պատրաստ է աջակցել նրանց, ինչպես նաև գնման պայմանագրեր կնքել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Տեղական ռազմարդյունաբերողին աջակցելը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և պաշտպանության նախարարությունների օրակարգում է, որպեսզի մի օր հայկական զենքը կարողանա փոխարինել դրսից ներկրվող զենքերին։ Այս մասին կառավարության նիստերից հետո լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
Հայաստանում կիբեռանվտանգության կենտրոն կստեղծվի. Արշակյան
«Քանի որ ռազմարդյունաբերության ոլորտը մեր նախարարության ենթակայության տակ է, մենք սերտորեն հետևում ենք գործընթացներին։ Հայաստանում գործում են մի շարք մասնավոր ընկերություններ, որոնց արտադրած զենքերը ՊՆ–ն պատրաստում է ներառել հայկական բանակի սպառազինության մեջ», – ասաց Խաչատուրյանը։
Նախարարի խոսքով` մի շարք մասնավոր հայկական ընկերություններ զբաղվում են զենքերի արտադրությամբ, և կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերություններին, ինչպես նաև գնման պայմանագրեր կնքել։
«Վարչապետի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում, ընկերությունների զենքերը փորձարկվում են, ինչից հետո պարզվում է` ՊՆ–ն պայմանագիր կնքելու է, թե ոչ։ Դրանից հետո ընկերության համար էլ է պարզ դառնում` իր արտադրած զենքը պահանջված է, իրացվելու է, թե ոչ», – ասաց Խաչատուրյանը։
Ռուսաստանն իրավունք ունի զենք մատակարարել` ում ուզում է․ Զախարովան պատասխանել է Ալիևին
Նրա խոսքով` բարձր տեխնոլոգիական նախարարությունը, ինչպես տարածված է ժողովրդի մեջ, պարզապես «IT նախարարություն» չէ, նախարարության օրակարգում են ոչ միայն թվայնացման, IT տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության հարցերը, այլև ռազմարդյունաբերությունը և ՊՆ–ի հետ այդ մասով համագործակցելը։