Գորիս-Կապան ավտոճանապարհին ռուս-ադրբեջանական անցակետ չի տեղակայվել

«Արմենպրեսի» հետ զրույցում ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Արման Մարալչյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը։
«Մեր չորս կողմը թուրք է, մեր ձեռքն էլ` մենակ կոպալներ». ի՞նչ են պատմում Որոտանի բնակիչները
«Որևէ անցակետ տեղակայված չէ։ Ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», ֊ հայտնել է Մարալչյանը։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, թե իբր Գորիս-Կապան ճանապարհին տեղակայվել է ռուս֊ադրբեջանական անցակետ։
Հիշեցնենք` օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակեցին նաև Գորիս-Որոտան հատվածը։
Այսօր երեկոյան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։
Սյունիքի ճանապարհը բացվելուց հետո որոշ փոփոխությունների է ենթարկվել. տեսանյութ