Երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքի մոտակայքում

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում` 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Մարտունի քաղաքի մոտակայքում այսօր երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
ՌԱԴԻՈ
Բավրայի երկրաշարժը հետցնցում էր. ինչ կարծիքի է մասնագետը սեյսմիկ ակտիվության մասին
«Օգոստոսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:29-ին (Գրինվիչի ժամանակով` օգոստոսի 26-ին, ժամը 22:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15⁰ և արևելյան երկայնության 45.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Մարտունի քաղաքից 23 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Բավրայի երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել. տեսանյութ
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում` 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ: