Եռակողմ բանակցություններ են ընթանում Գորիս-Կապան ճանապարհը բացելու համար. Քերոբյան

Վահան Քերոբյանը նշեց, որ իրանական բեռնատարները, չնայած դժվարություններին, կարողանում են հասնել Երևան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված պրոբլեմ չունեն` խնդիր կա Երևան հասնելու։ Կառավարության նիստերից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Կապան-Գորիս մայրուղու բացման շուրջ բանակցությունները դեռ չեն վերսկսվել. Փարսյան
«ՀՀ սահմանը սկսվում է Մեղրիից։ Իրանական մեքենաների` Երևան հասնելու խնդիրը լուծվում է շրջանցող ճանապարհով, որը չնայած հարմարեցված չէ խոշոր բեռնատար մեքենաների համար, բայց մեքենաներն անցնում են»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` իրենք շատ մտահոգված են Գորիս-Կապան ավտոճանապարհի փակման դեպքով և ամեն ինչ անում են, որպեսզի ժամ առաջ այն նորից սկսի գործել։
Քերոբյանը հայտնեց, որ իր տեղեկություններով` այս պահին եռակողմ` Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի իշխանությունների կամ լիազորված անձանց միջև բանակցություններ են գնում։
«Հարցերը լուծելու շատ ճանապարհներ կան, այսօրվա իշխանությունը նախընտրում է հարցերը լուծել ոչ ուժային ճանապարհով։ Սակայն եթե դրա անհրաժեշտությունը լինի, բոլորս էլ պատրաստ ենք կանգնել բանակի կողքին»,–ասաց Քերոբյանը։
Գորիս-Կապան ճանապարհը փակվել է ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հրահանգով. ՄԻՊ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:
Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ: Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Հենց Գորիսում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։
Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։
Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են. Շուռնուխի գյուղապետ