Էջմիածին քաղաքում «Jaguar» է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցում գտնվող շենքերից մեկի մոտակայքում այրվում են ծառեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 27-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցում գտնվող շենքերից մեկի մոտակայքում այրվում են ծառեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ստեփանակերտում պլանավորված պայթյուններից հետո հրդեհը տարածվել է վտանգավոր վայրեր. ԱՀ ԱԻԾ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած ավտոմեքենայում և մոտակա ավտոտնակի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին, մարվել՝ 14:24-ին։ Այրվել են «Jaguar» մակնիշի ավտոմեքենան և մոտակա ավտոտնակի տանիքից (200 քմ) մոտ 20 քմ՝ մասամբ։