Արշակ Կարապետյանը ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալին է ներկայացրել ՀՀ անվտանգության խնդիրը

ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման և հավաքական ուժերի կիրառման մեխանիզմների կատարելագործման շուրջ կարծիքներ են փոխանակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Министр обороны Аршак Карапетян принял делегацию во главе с первым заместителем начальника Объединенного штаба ОДКБ, генерал-лейтенантом Хасаном Калоевым (27 августа 2021). Еревaн
Հասան Կալոև
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը:  Գեներալ-լեյտենանտ Կալոևը ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ օպերատիվ ծավալման պլանավորման խնդիրների վերաբերյալ:
Որոտանը մասնակիորեն շրջափակման մեջ է. ռուս սահմանապահներն են սնունդ տանում. տեսանյութ
Կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման և հավաքական ուժերի կիրառման մեխանիզմների կատարելագործման շուրջ։
ՀՀ այցի շրջանակներում ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալը ծանոթացել է նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված հայկական ստորաբաժանումների մարտական պատրաստությանն առնչվող հարցերին: