ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Министр обороны Аршак Карапетян принял Чрезвычайного и Полномочного Посла Республики Казахстан в Армении Болата Иманба (27 августа 2021). Еревaн
© Photo : official site of the MoD of RA
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ–ից` հանդիպման ընթացքում Կարապետյանը ներկայացրել է ՀՀ-ի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը:
Министр обороны Аршак Карапетян принял Чрезвычайного и Полномочного Посла Республики Казахстан в Армении Болата Иманба (27 августа 2021). Еревaн
© Photo : official site of the MoD of RA
Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության, երկու երկրների փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով պլանավորված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:
Министр обороны Аршак Карапетян принял Чрезвычайного и Полномочного Посла Республики Казахстан в Армении Болата Иманба (27 августа 2021). Еревaн
© Photo : official site of the MoD of RA
Դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ պատասխանատու պետական առաքելության մեջ: