Անհրաժեշտ է խումբ ձևավորել, որը կդիտի քարոզարշավի` մեր տեսանյութերը. Փաշինյան

И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборной агиткампании в Котайкской области (13 июня 2021). Егвард
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հիմա պետք է կենտրոնանան կառավարության միջոցառման ծրագիրը կազմելու և հաստատելու վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Բացի արտակարգ դեպքերից, կառավարության որևէ որոշում պետք է բխի կառավարության ծրագրից։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
И.о. премьер-министра Никол Пашинян провел заседание в правительстве на тему деятельности Фонда государственного интереса Армении (ANIF) (16 июля 2021). Еревaн
Կառավարությունը շտկել է իր ընդունած ծրագիրը. ի՞նչ փոփոխություն է արվել
«Պետք է նորից նայել քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ մեր հանդիպումների  տեսանյութերը և մարդկանց բարձրացրած հարցերը ներառել կառավարության ծրագրում։  Անհրաժեշտ է խումբ ձևավորել, որը կդիտի այդ տեսանյութերը և կառանձնացնի անելիքները»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` քանի որ ԱԺ–ն արդեն իսկ հավանություն է տվել կառավարության 5-ամյա գործունեության ծրագրին,  հիմա կառավարությունը պետք է կենտրոնանան միջոցառման ծրագիրը կազմելու և հաստատելու վրա։ Դրա համար օրենսդրությունը եռամսյա ժամկետ է սահմանում։
ԱԺ–ն ընդունեց կառավարության 2021-2026թթ. ծրագիրը
Փաշինյանն ամփոփեց իր ասելիքը` նշելով, որ պետք է ուշադրություն դարձնել կառավարության ծրագրի որակի վրա։
Նշենք, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կայացել է հունիսի 7–19 ընկած ժամանակահատվածում։