Երևանի Կիևյան փողոցում Hyundai-ն բախվել է ավտոբուսին, ապա ծառին. տուժածներ կան

Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել 3 քաղաքացու, որոնք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը:
Սյունիքի գյուղերին հաց չի հասնում. ՄԻՊ-ը` ադրբեջանցիների փակած ճանապարհի մասին
Ժամը 17:10-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոմեքենան Կիևյան փողոցում բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա առաջ ընթանալով, բախվել կայանված Opel-ին, այնուհետև ծառին: Վթարի հետևանքով ծառը արմատից կոտրվել է:
Ժամանած փրկարարները սահմանազատել են տարածքը: Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել 3 քաղաքացու, որոնք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:
Երևանի գնդի ոստիկանությունը պարզում է վարորդների և բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը: