Որոտանի գյուղապետն ազատ է արձակվել

Նրա փաստաբան Արսեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ այլևս չի զբաղվում Օհանջանյանի շահերի պաշտպանությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ազատ է արձակվել։ Այս մասին մամուլում տարածված տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Արսեն Վարդանյանը` հավելելով, որ Օհանջանյանին կալանքի ազատելու որոշումը կայացվել է 2 օր առաջ`օգոստոսի 24-ին։
Որոշները դուրս չեն եկել տներից, Որոտանի հատվածում տեխնիկա կա. ի՞նչ իրավիճակ է Սյունիքում
Թե ինչ իրավական հիմքով է կայացվել որոշումը Արսեն Վարդանյանը հրաժարվեց պատասխանել` վստահեցնելով, որ տեղյակ չէ, քանի որ այլևս չի զբաղվում Օհանջանյանի շահերի պաշտպանությամբ։
Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանը կալանավորվել էր հուլիսի 10-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Որոտանի վարչական ղեկավարի տանը, որից հետո նրան ձերբակալել էին։
Հուլիսի 10-ին դատարանը Օհանջանյանի ձերբակալումը ճանաչեց ոչ օրինաչափ, սակայն նրա նկատմամբ երկամսյա կալանքի միջնորդությունը բավարարեց։
Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը. ՄԻՊ