Պայթյուն` Քաբուլի օդանավակայանի մոտ. բազմաթիվ զոհեր ու վիրավորներ կան տեսանյութ

Աֆղանստանի մայրաքաղաքում օդանավակայանի վրա հարձակումը, նախնական տվյալներով, կատարել է մահապարտ ահաբեկիչը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Քաբուլի օդանավակայանի մոտ այսօր պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ RT-ն հայտնում է, որ ավելի քան 50 մարդ է վիրավորվել։
Fox News-ի տեղեկություններով՝ զոհվածների թվում առնվազն 3 ամերիկացի զինծառայող կա:
Հաղորդվում է, որ հարձակումն օդանավակայանի մուտքի մոտ կատարել է մահապարտ ահաբեկիչը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով` Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի մոտ արդեն երկրորդ պայթյունն է որոտացել։ Ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Ադրբեջանցի խաղաղապահները հեռացել են Աֆղանստանից
Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել էին, որ նախազգուշացրել են ՆԱՏՕ-ին Քաբուլում ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին:
Ահաբեկչական ճանաչված և մի շարք երկրներում արգելված «Թալիբան» շարժման զինյալները օգոստոսի սկզբին հարձակում սկսեցին Աֆղանստանում կառավարական ուժերի վրա: Առայժմ միայն Քաբուլից հյուսիս-արևելք գտնվող Փանջշիր նահանգն է նրանց վերահսկողությունից դուրս է:
Թալիբները օգոստոսի 15 -ին վերահսկողություն են հաստատել մայրաքաղաքի վրա, ներառյալ նախագահական պալատը: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մոհամմադ Նաիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել է, և նահանգում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ապագայում: Նախագահ Ղանին փախել է երկրից և այժմ գտնվում է ԱՄԷ-ում: