Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն իրականացվել են փրկարարական մեկ ջոկատով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Հադրութի շրջանից այսօր զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Տեղեկությունը Facebook–ում հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
Որոնողական աշխատանքներն իրականացվել են փրկարարական մեկ ջոկատով։
Հայտնաբերված աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1651 աճյուն:
Նույնականացվել են, բայց... ինչու չեն վերցնում ԴՆԹ փորձաքննություն անցած աճյունները