ՌԱԴԻՈ

Մենք շարունակում ենք քայլել դժոխքի միջով. քաղաքագետը` կառավարության ծրագրի մասին

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չի բացառել, որ կառավարության` 2021-2026 թթ. ծրագիրը, ինչպես և նախորդները, չհաջողվի կյանքի կոչել։
Sputnik
Արտաքին սպառնալիքները, հնարավոր սահմանադրական փոփոխությունները և կապիտալի վերաբաշխմանն ուղղված իշխանությունների գործողությունները կարող են հանգեցնել նոր քաղաքական  ցնցումների, և հնարավոր է, որ կառավարության` 2021-26 թթ. հնգամյա ծրագիրը, ինչպես նախկինները, նույնպես մնա թղթի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նրա խոսքով` հնգամյա ծրագրում տեղ գտած անվտանգությանը, տնտեսական զարգացմանն առնչվող դրույթներում առկա են անհասկանալի տարրեր։ Տնտեսական բլոկում, օրինակ, ներդրումների հատվածում պարզ չէ, թե ինչ ներդրումների մասին է խոսքը, ովքեր են դրանք անելու և ինչ մեխանիզմներ է գործարկվելու։
Կառավարությունը շտկել է իր ընդունած ծրագիրը. ի՞նչ փոփոխություն է արվել
«Եթե իրենք ներդրումներ ասելով նկատի ունեն թուրք-ադրբեջանական կապիտալը, ապա իրենք այդ մասին պետք է ասեն ժղովրդին»,- ասաց նա։
Որքան էլ մեծ լինի այդ ծրագիրը կյանքի կոչելու իշխանությունների ցանկությունը՝ վերջին 3 տարիների փորձը ցույց է տվել, որ այս իշխանությունն ի վիճակի չէ իրականցնելու իր տված խոստումները։  
Մաթևոսյանի խոսքով` 2018-ին, երբ  իշխանությունների մեկնարկային պայմանները շատ ավելի նպաստավոր էին, երբ Արցախի 75 տոկոսը կորսված չէր, ունեինք ավելի ամուր անվտանգային համակարգ, տնտեսության զարգացման դրական դինամիկա, չկարողացան ապահովել այն ամենը, ինչի մասին խոսում էին` տնտեսական թռիչքաձև աճ, Հայաստանը տուրիզմի միջազգային կենտրոն վերածելու հեռանկարներ... 
«Կառավարության ծրագիրը բարի ցանկությունների հավաքածու է։ Ինչ սպասենք հիմա, երբ չունենք Արցախի տնտեսական հզորություններն ու պաշարները, Արցախի ջրային ու հացահատիկի պաշարները։ Մեր բանկերը մեծ գումար են կորցրել, բանակին պատճառած վնասը մինչև այս պահը գնահատված չէ, ունենք կորոնավիրուս, իրավիճակ, երբ տնտեսվարողներն օբյեկտիվորեն խնդիրներ ունեն Հայաստանում կապիտալի և սեփականության անձեռնմխելիության հետ»,- նշեց Մաթևոսյանը։
Սյունիքում և ԱԺ-ում խայտառակ վիճակի պատասխանատվությունը կրում է Փաշինյանը․ ընդդիմություն
Քաղաքագետի խոսքով` «մենք շարունակում ենք քայլել դժոխքի միջով», և դա Հայաստանում և Արցախում դեռ նոր դրսևորումներ է ստանալու։
Հիշեցնենք, որ կառավարության 2021-2026թթ. ծրագիրն այսօր ընդունվեց օրենսդիր մարմնի կողմից։ 70 պատգամավոր կողմ քվեարկեցին ՀՀ գործադիրի 5–ամյա գործունեությանը: Դեմ և ձեռնպահ չկային։ Խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը։