ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցին ձերբակալված է և այս պահին Արցախի ԱԱԾ–ում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Արցախի ԱԱԾ–ից։
Նշենք, որ երեկ համացանցում մի տեսանյութ և լուր հայտնվեց, ըստ որի` մի ադրբեջանցի է մտել Մարտակերտի տներից մեկը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տանը 2 անչափահաս է եղել` երկու եղբայրներ։ Ադրբեջանցին մտել է տուն, սպառնալով երեխաներին` հաց և ծխախոտ ուզել։ Երեխաները ճաշ են տվել նրան, իսկ եղբայրներից մեկն առաջարկել է խանութ գնալ և ծխախոտ գնել։
Տնից դուրս գալուց հետո տղան զանգել է ոստիկանություն, որից հետո էլ ոստիկանները եկել և ձերբակալել են ադրբեջանցուն։