Ուժեղացված հսկողություն` Լաչինի միջանցքի հատվածում. Գորիս-Կապան ճանապարհը փակ է

Sputnik Արմենիայի թղթակիցը գտնվում է Գորիսում, որտեղից դեպի Կապան տանող ճանապարհն ադրբեջանցի զինվորականները փակել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ստեփանակերտը Գորիսի հետ կապող ճանապարհի Բերձոր-Գորիս հատվածը ռուս խաղաղապահների ուժեղացված հսկողության ներքո է: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի` տեղում գտնվող թղթակիցը։
Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը. ՄԻՊ
Նրա խոսքով ՝ գրեթե յուրաքանչյուր 1-2 կիլոմետրը մեկ պարեկներ են կանգնած։ Չի բացառվում, որ միջանցքի ուժեղացված հսկողությունը կապված է Սյունիքի` Գորիս-Կապան մայրուղին ադրբեջանական զինուժի կողմից արգելափակելու հետ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:
Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:Այսօր հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։
Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։
Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են. Շուռնուխի գյուղապետ