Արմեն Գևորգյանի պաշտպանը պատասխանել է Խաչատուր Սուքիասյանին

Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում հարցադրում էր արել` այդ ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100 000 000 ԱՄՆ դոլարի կարողություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին Facebook-ում։
«Ամեն ինչի պատրաստ եմ»․ Խաչատուր Սուքիասյանը՝ Սերժ Սարգսյանի դատական հայցի մասին
«Երեկ Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հայտարարել է`ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100 000 000 ԱՄՆ դոլարի կարողություն, և Երևան քաղաքի Կենտրոն համայնքում ունի թվով 57 միավոր սեփականության իրավունք։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ հիշյալ անձնավորության հայտարարությունները բացարձակ սուտ են և զրպարտիչ։ Թե՛ Արմեն Գևորգյանը, և թե՛ վերջինիս փաստաբանական թիմը բազմիցս հրապարակային հերքել է այդ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը», - գրել է Գևորգյանը։
Նրա խոսքով՝ անգամ եթե Սուքիասյանը նման հայտարարություն անելիս հիմք է ընդունել ՀՀ ՀՔԾ կողմից ամիսներ առաջ տարածված հաղորդագրությունը, ապա նույնիսկ այդ հաղորդագրությունում որևէ ձևով հիշատակված չէ 100 000 000 ԱՄՆ դոլարի առկայության մասին, հետևաբար, պատգամավորի կողմից փորձ է կատարվում մանիպուլացնել հանրային կարծիքը:
«Բացի այդ, նշված անձն իր քաղաքական թիմին բնորոշ ձևով ուղղակի ստի ու կեղծիքի տարածման հերթական դրսևորումն է իրականացնում: Ի վերջո զարմանալի է, թե ինչպես է գործարարը չի տիրապետում հասարակ հաշվարկային կուլտուրային։ Վստահեցնում ենք` նման ձևի ու բովանդակության հայտարարություններն առաջացնելու են իրավական հետևանքներ»,-գրել է Գևորգյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 25–ին ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել է. «Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի` կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»:
Սերժ Սարգսյանը դատի կտա Խաչատուր Սուքիասյանին
Նրա պնդմամբ` հետո նա հարստացել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։
Սուքիասյանի վստահեցմամբ` նախկին իշխանությունները ներդրել են «օլիգարխ» գաղափարը, սակայն որևէ գործարար Հայաստանում նման հնարավորություն չի ունեցել:
Ըստ նրա` նման հնարավորություն են ունեցել միայն երկրի առաջին դեմքերը, որոնք ազդեցություն են ունեցել թե՛ քաղաքական համակարգի, թե՛ ուժայինների վրա:
«Մտածում է` անփոխարինելի է». Արմեն Գևորգյանի պաշտպանը ինքնաբացարկ կներկայացնի Դանիբեկյանին