Ալիևն ընդունում է, որ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը. նամակ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Նամակում նշվում են Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերը կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարին նամակ է հղել, նշվում է ներկայացուցչի Facebook-ի էջում։
Սյունիքի գյուղերին հաց չի հասնում. ՄԻՊ-ը` ադրբեջանցիների փակած ճանապարհի մասին
Նամակում ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով։
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը ս․թ․ օգոստոսի 14-ի հարցազրույցում ընդունում է, որ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը 2020թ․ սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Նման կերպ պաշտոնապես հաստատվում են Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների բացահայտ խախտումները և գլոբալ համավարակի պայմաններում պատերազմի սանձազերծումը՝ ոտնահարելով նաև համաշխարհային առողջապահական ճգնաժամի ընթացքում զինված գործողությունները դադարեցնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը։
Հայաստանում ադրբեջանա-թուրքական գործակալնե՞ր են հայտնաբերվել