ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի –Sputnik. Կառավարության 2021-2026թթ. ծրագիրն այսօր ընդունվեց օերնսդիր մարմնի կողմից։ 70 պատգամավոր կողմ քվերակեցին ՀՀ գործադիրի 5–ամյա գործունեությանը: Դեմ և ձեռնպահ քվերակողներ չեղան։
Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ կառավարության ծրագիրը ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվերակությանը։ Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու: