Ադրբեջանցի խաղաղապահները հեռացել են Աֆղանստանից

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանցի խաղաղապահները, նրանց զենքն ու ռազմական գույքն այժմ Անկարայում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանցի խաղաղապահները դուրս են բերվել Աֆղանստանից: Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը։
Ռուսաստանի ՊՆ-ն Աֆղանստանից տարհանել է ՀԱՊԿ-ի և Ուկրաինայի քաղաքացիներին
Այսօր` օգոստոսի 26 -ին, ժամը 01: 00-ի սահմաններում, 120 ադրբեջանցի խաղաղապահներ, որոնք կատարում էին իրենց պարտականությունները Աֆղանստանի Քաբուլի միջազգային օդանավակայանում, դուրս բերվեցին երկրից:
Ներկայում խաղաղապահները, նրանց զենքն ու ռազմական տեխնիկան օդանավով տեղափոխվել են Թուրքիա՝ Անկարա։ Մոտ ժամանակներս ծրագրվում է ադրբեջանցի զինծառայողների վերադարձը Բաքու:
Նշվում է, որ ադրբեջանական խաղաղապահները «եղբայրական Թուրքիայի ուժերի հետ միասին հաջողությամբ կատարել են իրենց առաջ դրված խնդիրները» Աֆղանստանում։ Ադրբեջանի բանակի 120–հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը թուրքական ուժերի հետ միասին է ծառայել Աֆղանստանում։
Թալիբները չեն ցանկանում տեսնել թուրք զինվորներին Աֆղանստանում