Խոսրովի արգելոցում հրդեհը շարունակվում է

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության 44 ծառայող, Գառնի համայնքի 100 բնակիչ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Երեկ երեկոյան «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, սակայն չի մարել, տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հրդեհ Երևանի Բուսաբանական այգում
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության 44 ծառայող, Գառնի համայնքի 100 բնակիչ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Գառնի համայնքի 3 «Ural», 4 «ZIL 131», 7 «UAZ», 4 «GAZ 66», 10 «VAZ 2121», «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 7 «UAZ» ավտոմեքենա և 10 սրսկիչ (20 լ-ոց):
Տավուշի զորամասերից մեկի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի 4 աշխատակցի և հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն: