«Խմբակցության նիստ կանենք և հետագա տակտիկան կորոշենք». Վահե Հակոբյան

Վահե Հակոբյանն անդրադարձել է Աժ–ում այսօր տեղի ունեցած իրադարձություններին` ասելով, որ ամեն ինչ ծրագրավորված էր իշխանության կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովում ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև տեղի ունեցած հրմշտոցն ունենալու է իրավական և բարոյական հետևանքներ։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Մի՛ քաշի, համբերի՛». ԱԺ անվտանգության աշխատակիցները լրագրողներին հրելով հանեցին օթյակից
Հայտնել էինք, որ ԱԺ–ում այսօր մի քանի անգամ քաշքշուկ և իրարանցում եղավ, որոնցից մեկի ժամանակ էլ ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածեց Վահե Հակոբյանին։
«Այսօր մեր խմբակցությամբ նիստ կանենք և մեր հետագա տակտիկան կորոշենք, քանի որ այսպես անհնար է։ Իշխող ֆրակցիան իրեն պահում է ընդդիմադիրի պես»,–ասաց Հակոբյանը` հավելելով, որ ամեն ինչ ծրագրավորված էր իշխանության կողմից։
Նա նշեց, սակայն, պատրաստ է ամեն օր անցնել այս ամենի միջով, միայն թե վերջում մաքրեն այս մթնոլորտը։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի կողմից Հայկ Սարգսյանի վրա շիշ շպրտելու միջադեպին` Հակոբյանը նշեց, որ եթե ինքը լիներ գեներալի տեղը, ապա երևի նույնը կաներ։
«Մի քանի հոգով հարձակվեցին վրաս». Ղազինյանն ասում է` եթե ՆԱՏՕ–ի զորքն էլ բերեն` չեն լռելու