ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը չի մասնակցի թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությանը: Նա տեղեկությունը հայտնել է Instagram-ի իր էջում։
39-ամյա թենիսիստուհին սոցցանցում հայտնել է, որ նման որոշում է կայացրել բժիշկների հետ խորհրդակցելուց հետո:
«Որոշեցի լսել բժիշկներիս և բուժվել»,–գրել է թենիսիստուհին ու շնորհակալություն հայտնել իր երկրպագուներին աջակցության համար։
Նշենք, որ Սերենան ծնկի ծանր վնասվածքից հետո շարունակում է վերականգնվել։
View this post on Instagram
Ուիլյամսը US Open-ի 6-ակի հաղթող է: Այս տարի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 12-ը:
Նշենք, որ Ուիլյամսը «Մեծ սաղավարտի» կանանց մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցնում (23)՝ զիջելով միայն ավստրալացի Մարգարետ Կորտին (24): Վերջին անգամ նա հաղթել է US Open-ի մրցաշարում 2014 թվականին։