ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ: Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Спасатели борются с пожаром, возникшим после запланированных взрывных работ в Аскеранском районе Карабаха
© Photo : press office of MES of Artsakh
Սակայն, այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը:
«Հորդորում ենք խուճապի չմատնվել:
Спасатели борются с пожаром, возникшим после запланированных взрывных работ в Аскеранском районе Карабаха
© Photo : press office of MES of Artsakh
Իրավիճակը գտնվում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության վերհսկողության ներքո»,-նշված է գրառման մեջ:
Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ:
Спасатели борются с пожаром, возникшим после запланированных взрывных работ в Аскеранском районе Карабаха
© Photo : press office of MES of Artsakh