Սադրել է իշխանությունը. Սեյրան Օհանյանը չհերքեց, որ շշով հարվածել է Հայկ Սարգսյանին

Инцидент в Парламенте Армении во время очередного заседания (25 августа 2021). Еревaн
Օհանյանը հայտնեց, որ իրարանցման ժամանակ իր ակնոցն ընկել է, ու ինքը չի կարողացել ֆիքսել բախման մասնակիցների դեմքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. ԱԺ–ում տեղի ունեցած «շշամարտը» սադրել է իշխանությունն իր ելույթով։ Այս մասին այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Анна Мкртчян на первом заседании парламента Армении (2 августа 2021). Еревaн
Խիստ դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Աննա Մկրտչյանի հանդեպ ԱԺ-ում կատարվածի մասին
«Իրենք սադրեցին, դրա համար տեղի ունեցավ այս բախումը»,– ասաց Օհանյանը։
Այլ մանրամասներ դահլիճում տեղի ունեցած հերթական բախումից Օհանյանը չցանկացավ հայտնել, ասելով, որ ակնոցը ընկել է, ու ինքը չի կարողացել ֆիքսել բախման մասնակիցների դեմքերը։
Այդուհանդերձ, Սեյրան Օհանյանը չհերքեց, որ շիշը «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ ինքն է նետել։
Հիշեցնենք` այսօր հերթական միջադեպը տեղի ունեցավ Ազգային ժողովում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») ընդդիմության ներկայացուցիչները շշեր շպրտեցին։
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից և հակափաստարկներ բերում ընդդիմության քննադատություններին` իշխող ուժի հանդեպ։ Մասնավորապես, Սարգսյանը ասաց, որ ինքը ստիպված է բառերով պատասխանել, քանի որ «իրենց վարչապետը արգելել է ընդդիմադիրների գլուխները ջարդել»։
Հրահանգել եմ` ոչ մեկին չքաշքշեն, առավել ևս` զուգարանում. Փաշինյանը` ԱԺ–ի ծեծկռտուքի մասին
«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դրան արձագանքեց` ասելով. «Ռազբորկա ես անում»։
Դրանից հետո Սարգսյանը, ակնարկելով Օհանյանին, ասաց, որ «ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, որի օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, իրավունք չունի խոսելու»։ Դրանից հետո Օհանյանը Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեց։
Սարգսյանը վերցրեց այդ շիշը ու հետ շպրտեց։ Նրա ուղղությամբ կրկին մեկ շիշ նետվեց` արդեն այլ անկյունից, բայց կրկին ընդդիմադիրների հատվածից։ Սարգսյանը ամբիոնի տակ գտնվող ևս մեկ շիշ հանեց ու ետ շպրտեց։ Այս ամենին զուգահեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրում անվտանգության աշխատակիցներին։ Ուղիղ եթերը ընդհատվեց։
ԱԺ–ում ծեծկռտուքի ժամանակ պատռվեց Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը․ տեսանյութ
Երեկ` օգոստոսի 24-ին ևս մեկ բախում տեղի ունեցավ ընդդիմության ու անվտանգության աշխատակիցների միջև։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը լքի նիստերի դահլիճը։ Իսկ երբ նա հրաժարվեց անել դա, անվտանգության աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին դուրս ուղեկցել։