ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտաշես Պետրոսյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրային կցորդ՝ 3 տարի ժամկետով։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։
Նշվում է, որ Արտաշես Պետրոսյանը սեպտեմբերի 1-ից կզբաղեցնի նշված պաշտոնը։
Հիշեցնենք` փետրվարի 16–ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը դիմում էր ներկայացրել Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատելու համար: