Կառավարության ծրագրում չկա «Արցախի Հանրապետություն» եզրույթը. Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր պատգամավորն արձանագրեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում Արցախի կարգավիճակի հարցը առաջին պլանում չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Կառավարության ներկայացրած գործունեության ծրագրում չկա «Արցախի Հանրապետություն» եզրույթը։ Այսօր Աժ–ում իր ելույթում նման արձանագրում արեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահին. ի՞նչ են քննարկել
«Դա ձեր քաղաքականությո՞ւնն է, դա որևէ այլ պայմաններո՞ւմ է դուրս մնացել կառավարության ծրագրից, դա մտածելակե՞րպ է, թե՞ ինչ է,– ասաց Աբրահամյանը` հարցադրումն ուղղելով դահլիճում ներկա իշխանության ներկայացուցիչներին,– միգուցե սա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի հետ հարաբերություններ չսրելու խնդիր կա՞»։
Տիգրան Աբրահամյանը նաև նկատեց, որ Արցախին նվիրված հատվածում խնդրի կարգավորումը դիտարկվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո, կարգավիճակի վերջնական հստակեցման ու ինքնորոշման իրավունքի հիման վրա, բայց ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում Արցախի կարգավիճակի հարցը առաջին պլան բերված չէ։
Զրահամեքենաներով և Ուրալ ավտոմեքենաներով. խաղաղապահներն Արցախում պարեկություն են կատարել