ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր զոհված զինծառայողների աճյունների որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Մասնավորապես հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից օգոստոսի 24-ի դրությամբ տարհանվել է ընդհանուր 1649 աճյուն: