ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 26-ին կայանալիք «Ալաշկերտ»- «Գլազգո Ռեյնջերս» Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ օֆֆ փուլի պատասխան խաղում ներկա չեն լինելու շոտլանդական թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը, ինչպես նաև թիմի ավագ Ջեյմս Տավեռնիերը։
Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» Եվրոպայի լիգայի խաղարկության փելյ օֆֆ փուլի պատասխան խաղի համար Երևան է ժամանելու այսօր։ Արդեն հայտնել էինք, որ կորոնավիրուսի պատճառով ռեյջերներն ունեն խնդիրներ, ու մի քանի ֆուտբոլիստներ ու աշխատակիցներ մերուսացվել են թեստի դրական արդյունքի պատճառով։
Ինչպես տեղեկացնում է The daily report-ը Գլազգոյի օդանավակայան Հայաստան մեկնելու համար չեն ներկայացել «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը և մի քանի առաջատար ֆուտբոլիստներ։
Հայ երկրպագուները չեն տեսնի «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդին, որ մարզում է շոտլանդական ակումբը։ Բայցի հանրահայտ մարզչից Երևան չեն գա նաև թիմի ավագ Ջեյմս Տավեռնիերը, հիմնական դարպասապահ Ալան Մակրեգորը, հարձակվող Ռայան Կենտը, ինչպես նաև Կելվին Բեսսին, Սքոթ Ռայթն ու Ջոն Մակլաֆլինը։
«Ռեյնջերսը» առաջիկա կիրակի օրը Շոտլանդիայի առաջնությունում շատ կարևոր խաղ ունի իր պատմական մրցակցի՝ «Սելթիկի» հետ։ Միգուցե նրանց համար այդ հանդիպումն ավելի կարևոր է, քան «Ալաշկերտի» հետ պատասխան խաղը։
Համանայնդեպս, հայկական թիմը շատ լավ հնարավորություն է ստացել պատասխան խաղում պատմական արդյունքի հասնելու և Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի ուղեգիր նվաճելու համար։
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ և «Ալաշկերտը» և «Ռեյնջերսը» արդեն ապահովել են իրենց մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում, իսկ հաղթանակը թիմերի դիմակայությունում կտա կարգով ավելի բարձր համարվող՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։