Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը հաղթել է «Նոր ալիք-2021» մրցույթում

Առաջին և երկրորդ օրերին Սարոն կատարել էր Բեյոնսեի Listen և Արամ mp3-ի «Կուզես» երգերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Սոչիում ավարտվել է «Նոր Ալիք-2021» մրցույթը, որի հաղթող 267 միավորով դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը:
Սիրուշոն Թունիսի 2200-ամյա ամֆիթատրոնում հայկական երգ է կատարել
Վերջին՝ երրորդ մրցութային օրը պրեմիերային օրն էր․ Սարոն կատարեց իր համար գրված երգը, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է: 3 օրվա քվեարկության արդյունքում էլ որոշվեց հաղթողը:
Հայաստանի ներկայացուցիչը մրցույթի առաջատարն էր առաջին իսկ օրվանից: Առաջին և երկրորդ օրերին Սարոն կատարել էր Բեյոնսեի Listen և Արամ mp3-ի «Կուզես» երգերը:
Երկրորդ հորիզոնականում Բուլղարիայի ներկայացուցիչն է։