Հայ զինծառայողներն ադրբեջանցի զինծառայողի վրա չեն հարձակվել. ՊՆ-ն հերքում է

Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը բացարձակ կեղծիք է և նրանց հերթական ապատեղեկատվությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայ զինծառայողներն ադրբեջանցի զինծառայողի վրա չեն հարձակվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունը։
Ադրբեջանցիները կրակահերթեր են արձակել հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ. ԱՀ ՄԻՊ
Նշենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հստվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է, և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել:
Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Արտակ Դավթյանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Եթե սահմանազատումն իրականացվելու է շանտաժով, ապա արդյունքը կանխատեսելի է. Սուրենյանց