Դանակահարություն երևանյան ռեստորանի հետնաբակում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Նա Երևանի բնակիչ է, 41 տարեկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik․ Անցած գիշեր, ժամը 00:24-ին ոստիկանություն ահազանգ ստացվել, որ երևանյան ռեստորաններից մեկի հետնաբակում դանակահարություն է տեղի ունեցել։
Сотрудники правоохранительных органов на месте преступления
Դանակահարություն երևանյան ռեստորանի հետնաբակում
Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի վայր ժամանակ իրավապահները պարզել են, որ Երևանի Շերամի փողոցից մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել երեք տղամարդ:
Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է, 41 տարեկան:
Сотрудники правоохранительных органов на месте преступления
Դանակահարություն երևանյան ռեստորանի հետնաբակում
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը):
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվումն են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։