Հայաստանում կիբեռանվտանգության կենտրոն կստեղծվի. Արշակյան

Հակոբ Արշակյանի խոսքով` իշխանությունները վերջապես ձեռնամուխ են լինում ամենակարևոր ինստիտուտների ստեղծմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները վերջապես ձեռնամուխ կլինեն արտաքին հետախուզության և կիբեռանվտանգության կենտրոնների ստեղծմանը։ Ազգային ժողովում` նոր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
ՌԱԴԻՈ
Հետախուզությունը և հակահետախուզությունը մի կենտրոնից չղեկավարելը սխալ է. Համբարձումյան
Արշակյանն ընդգծեց, որ այդ ինստիտուտը երկար ժամանակ Հայաստանում թերզարգացած է եղել, այժմ ներկայիս իշխանությունները ձեռնամուխ են լինում դրանց ստեղծմանը և իրենք ջանք չեն խնայի դրանք ամրապնդելու համար:
Արշակյանն ընդգծել է, որ երկիրի համար, ինչպես միշտ, մի շարք հարցերի կողքին մշտապես գտնվում է նաև սպառազինության ձեռքբերման հարցը, և բանակի կարիքները մի քանի անգամ գերազանցում են երկրի բյուջեն, ուստի բազմակողմանի քննարկում է իրականացվում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում որոշվում է ինչն է առաջնահերթ, ինչը չէ։
Դա վերաբերում է նաև ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ կործանիչներին: Բանակը ձևակերպել է այն խնդիրները, որոնց համար դրանք անհրաժեշտ են։ Բնականաբար, դրանց գնմանը կցված էր հրթիռների և այլ բաղադրիչների գնումը։
«Այս ամենն իրականացվել է ըստ նախատեսված ժամանակացույցի», – հայտարարեց Արշակյանը։
Ինչ անել, որ աշխատավայրում հանկարծ ադրբեջանական հիմնը չհնչի, կամ կիբեռանվտանգության դաս
Նրա խոսքով ՝ արտաքին հետախուզության և կիբեռանվտանգության կենտրոնների մասին որոշումները նույնպես ընդունվել են համապատասխան կառույցների առաջարկությունների հիման վրա:
Նշենք, որ Արշակյանն ավելի վաղ զբաղեցնում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։