«3 տարի երջանիկ». Աննա Դովլաթյանը սիրելիի հետ լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել

Ճանաչված զույգի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու երջանկություն մաղթել նրանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայկական շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը` դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանն այսօր տոնում են իրենց ամուսնության 3–ամյակը։
Նշենք, որ նրանք այս օրերին իրենց հանգիստն են վայելում Մալդիվյան կղզիներում։
Աննան Instagram-ի իր էջում ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում համբուրում է ամուսնուն։
«3 տարի երջանիկ»,–լուսանկարներին կից գրել է Աննան ու շնորհավորել ամուսնուն։
View this post on Instagram
A post shared by Anna Dovlatyan (@dovlatyan_anna)
Նրա էջի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու երջանկություն մաղթել նրանց։
«Սիրուն ընտանիք, շնորհավոր», «երջանիկ եղիր, գեղեցկուհի»,«երկար տարիներ միասին լինեք»,–գրել են նրանք։
Դավիթն ու Աննան 6 տարի ընկերություն անելուց հետո ամուսնացել են 2018 թվականի օգոստոսի 25-ին։ Նրանք պսակադրվել են Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում։ Նրանց դուստրը՝ Կարինան, արդեն 1 տարեկան է։
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ