Այսօր հրավիրված Ազգային ժողովի հերթական նիստում երկու խոշոր միջադեպ տեղի ունեցավ։ Սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») սկսեցին շշեր շպրտել, այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ ինքը ստիպված է բառերով պատասխանել, քանի որ «իրենց վարչապետը արգելել է ընդդիմադիրների գլուխները ջարդել»։
«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դրան արձագանքեց` ասելով. «Ռազբորկա՞ ես անում», և մի շիշ գցեցին Սարգսյանի ուղղությամբ, որին հաջորդեցին մյուսները։
Որոշ ժամանակ անց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարեց, որ իշխանությունն այլևս չի կարողանալու ժողովրդին պոպուլիզմով «կերցնել», որին ՔՊ–ական պատգամավորներից մեկը տեղից բացականչը. «Քեզ ենք կերցնելու, արա՛»: Հակոբյանն արձագանքեց` ասելով. «Արան դո՛ւ ես, այ տղա»։
Հետո դարձյալ լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, և նիստն ընդմիջվեց ԱԺ նախագահի կարգադրությամբ։