Զրահամեքենաներով և Ուրալ ավտոմեքենաներով. խաղաղապահներն Արցախում պարեկություն են կատարել

Խումբն անցկացրել է օդային դիտարկում, տեղի բնակիչների շրջանում հարցում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի փոփոխությունները բացահայտելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի պարեկության շարժական խմբերը զրահատեխնիկայով Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի երկայնքով ընթացիկ իրադրության վերահսկողություն են իրականացրել:
Նշվում է, որ պարեկային խմբերը բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել ԲՏՌ-82Ա ժամանակակից զրահամեքենաներով ու լավ անցանելիությամբ ՈւՐԱԼ ավտոմեքենաներով ընդհանուր օգտագործման ու գրունտային դժվարանցանելի ճանապարհներով՝ անցնելով ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հեռավոր շրջաններով:
Սահմանազատման աշխատանքների քննարկումներում Արցախի հարց գոյություն չունի. Գրիգորյան
«Ամեն օր պարեկության շարժական խմբի առաջ խնդիր է դրվում տեղաշարժվել սահմանազատման գծի երկայնքով՝ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունը ցուցադրելու, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության նպատակով», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Իսակովը:
Նրա խոսքով՝ պարեկության ժամանակ խումբն իրականացնում է օդային հսկողություն, տեղի բնակիչների հարցում՝ պատասխանատվության գոտում իրադրության փոփոխությունները բացահայտելու նպատակով:
Ռուս խաղաղապահ ստորաբաժանումներն ամեն օր պարեկություն են իրականացնում երեք երթուղիներով` Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Կաթողիկոսը Վիեննայում այցելել է Արցախում վիրավորում ստացած զինվորներին
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: