ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Հայաստանում կիրականացվի անասնաբուժության բնագավառի նոր ծրագիր։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կենդանիների առողջության և արտադրության ավագ տեսուչ Էրան Ռաիզմանն այսօր տեսակապի միջոցով քննարկել են Հայաստանում սպանդանոցների և անասնաշուկաների բակտերիալ ու մակաբուծային հիվանդությունների վերահսկման ծրագիրը:
«Կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն այս տարվա սեպտեմբերից սկսել ծրագիրն ու այն ավարտել մինչև տարվա վերջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Աշխատանքների արդյունքում ակնկալվում է ունենալ անասնաշուկաների և սպանդանոցների աշխատանքների բարելավման ուղեցույց։
Այն նպաստելու է կենդանական հիվանդությունների տարածման կանխարգելմանը։