Զովունի գյուղում 14-ամյա տղային կախված են գտել

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում դեռահասի դի է հայտնաբերվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ 14-ամյա տղայի դին հայտնաբերվել է կախված վիճակում։
Տղամարդուն հայտնաբերել են կախված վիճակում՝ ձեռքերը մարմնի հետևի մասում կապված
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։ Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ նախաքննությունը շարունակվում է։
Պարզվում են դեպքի բոլոր հանգամանքներն ու մանրամասները։
Երևանի բուսաբանական այգում 32-ամյա երիտասարդին կախված են գտել