Կանայք պետք է ներգրավվեն ԶՈւ մարտական ստորաբաժանումներում. Փաշինյան

Նախատեսվում է վերանայել նաև ժամկետային զինծառայության տևողությունը` փոխարենը բարձրացնելով պահեստազորի մարտական պատրաստվածության մակարդակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Հայաստանում կանայք պետք է առավել մասշտաբային ներգրավվածություն ունենան ԶՈւ մարտական ստորաբաժանումներում։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի` բանակի բարեփոխումներին նվիրված հատվածը։
Ընթացքի մեջ է. ԳՇ պետը՝ զինծառայողներին սահմանապահներով փոխարինելու մասին. տեսանյութ
Ըստ Փաշինյանի` այս պահանջը պայմանավորված է ՀՀ ժողովրդագրական ցուցանիշներով, քանի որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են։
«Ասածը չի նշանակում, թե կայանք բանակում պետք է նույնքան ներգրավված լինեն, որքան տղամարդիկ։ Խոսքը պոտենցիալի հնարավորինս լիարժեք օգտագործման մասին է, և այս պոտենցիալը դեռ պետք է բացահայտվի»,– ասաց վարչապետը։
Փաշինյանն անդրադարձավ նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հայեցակարգին` հայտնելով, որ նախատեսվում է վերանայել ժամկետային զինծառայության տևողությունը` միաժամանակ բարձրացնելով պահեստազորի մարտական պատրաստվածության մակարդակը։
ՀՀ սահմանների շատ հատվածներ կհանձնվեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի պաշտպանությանը