ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր զոհված զինծառայողների աճյունների որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Աճյունը հայտնաբերվել է դիրքային հատվածում: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից օգոստոսի 24-ի դրությամբ տարհանվել է ընդհանուր 1648 աճյուն: