Հրդեհ Երևանի Բուսաբանական այգում

Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ, հրդեհի բարդության աստիճանի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Հրդեհ է բռնկվել Երևանի Բուսաբանական այգում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Արցախի «Երից Մանկանց» վանքի տարածքում հրդեհ է բռնկվել
Ըստ հաղորդագրության՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 18:59-ին։ Ըստ ահազանգի՝ այրվում է խոտածածկ տարածք:
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը»,- նշված է հաղորդագրության մեջ։
***
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։44-ին, մարվել՝ 20։34-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ։
Կապան-Գորիս ավտոճանապարհին բեռնատար է այրվել