ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Հայտնի հումորիստ և դերասան Միխայիլ Գալուստյանը ռուս երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովայի հետ լուսանկարների շարք է հրապարակել Instagram-ում: Աֆրիկայում արված լուսանկարը հետևորդները հեղեղել են մեկնաբանություններով, նաև զայրույթով լի խոսքերով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Աստղերն Աֆրիկայում» նախագիծը Օլգա Բուզովայի հետ միասին կվարի Միխայիլ Գալուստյանը:
View this post on Instagram
«Գալուստյան, դու է՞լ ես այնտեղ։ Ընկերներ, ես ամռանն Աֆրիկայում էի, բայց ոչ թե հանգստանալու, այլ աշխատելու: Եվ շուտով մենք կտեսնենք իսկական շոու․ աստղերն այնտեղ գոյատևում են իրական ջունգլիներում՝ առյուծների, ընձուղտների, ռնգեղջյուրների կողքին։ Բայց ավելի հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են նրանք գոյատևելու սովի պայմաններում։ Մենք Օլյայի հետ կչափենք նրանց համբերությունը, կստուգենք նյարդերը, օգնության հասնելու պատրաստակամությունը և հումորի զգացումը, քանի որ առանց հումորի նման պայմաններում չի լինի»,- լուսանկարի նկարագրությունում գրել է Գալուստյանը։
Լուսանկարը 168 հազարից ավելի հավանումներ է ստացել։
«Միշա, դե մի՛ մանրացիր, լուսանկարվիր կնոջդ հետ, նա գեղեցկուհի է», - գրել է օգտատերերից մեկը։
Դրան ի պատասխան Գալուստյանը հարցրել է, թե ինչու չի կարելի լուսանկարվել ուրիշների հետ։ Օգտատերն էլ պատասխանել է, թե մյուսների հետ կարելի է, միայն թե ոչ Բուզովայի հետ։
Այս մեկնաբանությունն էլ իր հերթին մի շարք օգտատերերի զայրույթն է առաջացրել։
Այս մեկնաբանությունն էլ իր հերթին մի շարք օգտատերերի զայրույթն է առաջացրել։
«Անձամբ Ձեզ Օլգան ինչ վատ բան է արե՞լ, Ձեր ամուսնո՞ւն է տարել կամ ինչ-որ բան գողացել Ձեզանից, սա ի՞նչ վերաբերմունք է»,- գրել է օգտատերերից մեկը։
Ի պաշտպանություն Բուզովայի այլ մեկնաբանություններ ևս գրվել են։
Հիշեցնենք՝ ռուս հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովան տևական ժամանակ հանդիպում էր հայազգի բլոգեր, պարող և երգիչ Դավայի (Դավի Մանուկյան) հետ։
Նրանց բաժանման մասին հայտնի էր դարձել այս տարվա հունվարին։ Օլգան անգամ մեղադրել էր Դավային բռնություն գործադրելու և դավաճանության մեջ։