ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Երգչուհի Մաքսիմը (Մարինա Աբրոսիմովա) կրկին սովորում է քայլել, նրան օգնում է բժիշկ Դենիս Պավլովը: Երգչուհու քայլելու փորձերից տեսանյութ է հայտնվել ցանցում:
Մարինան ապաքինվում է ծանր հիվանդությունից, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք կկարողանա նորից երգել: Նրա թոքերը վնասված են, և նա դեռ դժվարանում է շնչել: Բժիշկները խորհուրդ են տալիս առայժմ ձեռնպահ մնալ ֆիզիկական գործունեությունից:
«Այժմ Մաքսիմը տանն է: Վերականգնումը հեշտ չէ. երգչուհին կշռում է 30 կգ-ից մի փոքր ավելի, մարմինը նորից սովորում է սովորական բաներ անել»,-հայտնում է Baza տելեգրամ-ալիքը։
Հիշեցնենք` երգչուհի Մաքսիմը հունիսի կեսերից հիվանդանոցում էր։ Դրանից մի քանի օր առաջ նրա ինքնազգացողությունը վատացել էր, ընդ որում` կորոնավիրուսի թեստը բացասական էր եղել։ Ավելի ուշ բժիշկները թոքերի 40 տոկոսի ախտահարմամբ թոքաբորբ էին ախտորոշել։
Որոշ ժամանակ անց նրա վիճակը վատացել էր, ախտահարումը հասել էր 70%–ի, երգչուհուն արհեստական շնչառության սարքին էին միացրել և արհեստական կոմայի մեջ գցել։
Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ նա դուրս է գրվել հիվանդանոցից։