Այս տարի Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 43039 ուղևոր. «Ժողովուրդ»

Ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 43 հազար 39 ուղևոր: Այս տեղեկությունն այսօր հրապարակել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Փոխնախարարներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան ու տեղում ծանոթացել խնդիրներին
ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն թերթին հայտնել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հուլիս ամիսներին մեկնել է 515 հազար 849, իսկ ժամանել՝ 488 հազար 833 ուղևոր, այսինքն՝ չի վերադարձել 27 հազար 16 քաղաքացի:
««Շիրակ» օդանավակայանից այս տարվա 7 ամիսներին մեկնել է 42 հազար 141, վերադարձել` 26 հազար 118 ուղևոր՝ 16 հազար 23 ուղեւորով պակաս: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը: Եթե այն լիարժեք բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա»,–գրում է թերթը:
Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը
Հայտնել էինք, Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը չի շահագործվելու։ Այն փակվել է՝ վերանորոգման համար։