Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին

ՀՀ նախագահը նշել է, որ մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ամուր և կայուն հիմք է Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերությունների զարգացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա 30-ամյակի առթիվ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Ուկրաինան 30 տարի անց. ընտրության խնդիրը
«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ամուր և կայուն հիմք է Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերությունների զարգացման ու փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման համար»,-մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: 
Նշենք, որ Ուկրինայի անկախության հռչակագիրն ընդունվել է 1991 թվականի օգոստոսի 24-ին Ուկրաինայի ԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանի կողմից, որով հռչակվել են Ուկրաինայի անկախությունը և Ուկրաինայի ինքնիշխան պետության ստեղծումը։
«Արևմտամետության» իմիտացիա և արյունալի անջատում անցյալից. Ի՞նչ է ստացել Ուկրաինան