Ադրբեջանում ռուս խաղաղապահների նկատմամբ հուժկու հակաքարոզչություն է գեներացվում. Փաշինյան

Ադրբեջանի դատարաններում ներկայացված գերիները գերեվարվել են նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը Հայաստանի անվտանգության ճարտարապետության հենասյուներից են։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ։
Փաշինյանը 44-օրյա պատերազմում զոհվածների ու անհետ կորածների նոր թիվ ներկայացրեց
«ՀՀ–ի և ՌԴ–ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ՀՀ–ի և ՌԴ–ի միջև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման մասին, ՀՀ–ի և ՌԴ–ի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա շարունակվում են հզորացվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ Սյունիքի մարզում ևս հիմնվել են  ռուսական ռազմաբազայի հենակետեր, իսկ ռուսական  սահմանապահ ուժերը մասնակցում են ՀՀ պետական սահմանի մի շարք հատվածների պահպանությանը։
Նա նաև շեշտեց, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում անվտանգության գործոն է ԼՂ–ի համար։
Զրահամեքենաներով և Ուրալ ավտոմեքենաներով. խաղաղապահներն Արցախում պարեկություն են կատարել
«Ադրբեջանում ռուս խաղաղապահների նկատմամբ հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում, և կարծում եմ` ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիների ազատազրկման դատապարտելու փաստը նաև ՌԴ խաղաղապահ ուժերին և ՌԴ խաղաղապահ  առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի»,– ասաց վարչապետը` հավելելով, որ այսօր Ադրբեջանի դատարաններում ներկայացված գերիները գերեվարվել են նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։
Արցախում հայ–ադրբեջանական շփման գծի Եղծահողի հատվածն այսուհետ կհսկեն ռուս խաղաղապահները
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը մինչ օրս դեռ չի վավերացրել խաղաղապահների մանդատը։